211652_close_icon
views-count50076 դիտում article-date 12:35 18-05-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու «01»-ը. «01»-ն էլ բախվել է խանութի պատին. բժիշկները պայքարում են վիրավոր դպրոցական տղայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի 9-րդ հասցեի դիմաց բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Սերգեյ Իսահակյանի վարած Lexus GX 470 մակնիշի 10 VP 088 համարանիշի և Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սուրեն Հակոբյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 35 ՍN 687 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառյողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ; Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և բախման հետևանքով խանութի պատին հարվածած ВАЗ 21013-ը դուրս են բերել երթևեկելի գոտի։ Տեղում հետաքննչակ աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Սանոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր