211652_close_icon
views-count17331 դիտում article-date 22:13 17-05-2019

Վանաձորի մանկատանը բացվեց փայտամշակման արհեստանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 17-ին, Գերմանիայի դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ Վանաձորի մանկատանը բացվեց փայտամշակման արհեստանոց ժամանակակից սարքավորումներով: Դեսպանին ու Գերմանիայի Դաշնությունից այցելած հյուրերին մանկատան սաները դիմավորեցին գերմաներեն ողջույնի խոսքով: Փայտամշակման արհեստանոցը մանկատան սաներին թույլ կտա արհեստ սովորել, իսկ մանկատնից դուրս գալուց հետո գտնել նաև համապատասխան աշխատանք: Իր խոսքում դեսպանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, նշելով, որ կատարվածը դրական ազդեցություն է թողնում Հայաստանի զարգացման վրա, թեպետ այդ ուղղությամբ դեռ անելիքներ շատ կան: Դեռ 2011թ-ին Գերմանիայի դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Վանաձորի մանկատանը շահագործման էր հանձնվել կար ու ձևի արհեստանոցը: Որոշ ժամանակ անց էլ բացվեց ավտոգործի արհեստանոցը, տեղադրվեցին արևային էներգիայի ջրատաքացուցիչներ: Մասնակի աջակցություն եղավ նաև խոհանոցի նորոգման հարցում: Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման արհեստանոցների բացումը արդյունավետ է, ինչի շնորհիվ լուծվում է ոչ միայն սաների ժամանցի, այլ նաև մասնագիտական կողմնորոշման հարցը: Տնօրենի խոսքով Գերմանիայի դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության ջանքերով առաջիկայում կփոխվի նաև ջրամատակարարման համակարգը: Մանկատան սաների խոսքով իրենք հունիսի 1-ից անցնելու են փայտամշակման հետ աշխատելու հմտություններ ձեռք բերելուն: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր