211652_close_icon
views-count6970 դիտում article-date 21:34 17-05-2019

Կին դատապարտյալներն իրենց ուժերը փորձեցին տարբեր սպորտաձևերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հետ համատեղ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ ԱՆ  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ կայացավ զանգվածային մարզական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Ազատազրկված կանայք իրենց ուժերը չափեցին 7 մարզաձևում՝ 30մ վազք, հեռացատկ, բազկամարտի մրցաշար, սեղանի թենիս, դարթս, շաշկի և վոլեյբոլի մրցաշար: Միջոցառման կազմակերպիչները, նախքան միջոցառման մեկնարկը, հանդես եկան ողջույնի խոսքով՝ շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը դատապարտյալ կանանց վերասոցիալականացման և զբաղվածության ապահովման գործում: Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և հուշանվերներով, իսկ վոլեյբոլի մրցաշարում կին դատապարտյալների «Լուսավոր» թիմը, հաղթելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների թիմին, գրավեց 1-ին տեղը և պարգևատրվեց գավաթով: Միջոցառման ավարտին կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես ընդառաջել և օժանդակել անազատության մեջ գտնվող կանանց ոգեշնչող և նրանց զբաղվածությունն ապահովող նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը: Իրենց երախտիքի խոսքն ասացին նաև կին դատապարտյալները՝ նշելով, որ այս միջոցառումների շարունակականությունը կօգնի իրենց մշտապես զգալ հասարակության և արտաքին աշխարհի անբաժան մասնիկ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր