211652_close_icon
views-count2755 դիտում article-date 20:56 17-05-2019

Պեպ Գվարդիոլա. Թող «Բարսելոնայում» չանհանգստանան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու համար պայքարի հավանականությանը, որը հայտարարեց «Ատլետիկոյի» հեռանալու մասին: «Տղաներ, «Բարսելոնայից», մի անհանգստացեք: «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում գնել Անտուան Գրիզմանին: Մենք չենք կարող մեզ նման բան թույլ տալ: Թող «Բարսելոնայում» շատ ծանր չտանեն, մենք Գրիզմանով հետաքրքրված չենք», ասել է Գվարդիոլան: Նշվում է, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն և «Բավարիան»:

Նմանատիպ նյութեր