211652_close_icon
views-count1615 դիտում article-date 18:02 17-05-2019

«Յուվենտուսը» հայտարարեց Ալեգրիի հեռանալու մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին լքում է իր պաշտոնն ու հաջորդ մրցաշրջանում չի ղեկավարելու իր թիմը: Թուրինյան ակումբը հայտարարել է մասնագետի հեռանալու մասին, սակայն չի հստակեցրել, թե ով է Ալեգրի հեռանալու նախաձեռնողը եղել: «Յուվեի» գլխավոր մարզիչն ու տնօրենների խորհրդի նախագահ Անդրեա Անյելին վաղը հատուկ ասուլիսով հանդես կգան: Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել էր 2014 թվականից: Նրա ղեկավարությամբ թիմը 6 անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր