211652_close_icon
views-count1782 դիտում article-date 16:45 17-05-2019

ՀՖՖ-ն և Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը կհամագործակցեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին: Այսուհետև Սինեմա Սթարը կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը: Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ողջ ընթացքում Սինեմա Սթարը կլինի նաև ՀՖՖ մեդիա գործընկերը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ Սինեմա Սթար կինոթատրոններում և խաղային տարածքներում: Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման և տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն և բազմաթիվ այլ անակնկալներ, որոնց մասին պարբերաբար կհայտնենք լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր