211652_close_icon
views-count1539 դիտում article-date 15:49 17-05-2019

Սանչոն չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ ՉԼ-ի պատճառով

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մրցաշրջանի ավարտից հետո մտադիր չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի հավաքականի 19-ամյա խաղացողը կասկածում է, որ մանկունյանցիները հարմար տարբերակ են, քանի որ ակումբը ԱՊԼ-ում գրավեց 6-րդ տեղը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեց: Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակն էր ամառային պատուհանի ժամանակ և պատրաստ էր նրա համար վճարել մինչև 100 մլն ֆունտ: Արդյունքում «կարմիր սատանաները» ուշադրություն են դարձրել «Սուոնսիի» և Ուելսի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Դանիել Ջեյմսի վրա, իսկ Սանչոյի համար պայքարելու են «Բարսելոնան», «Ռեալն» ու ՊՍԺ-ն:

Նմանատիպ նյութեր