1053 դիտում
16:00 17-05-2019
Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Երևանի ավագանու «ԲՀ» խմբակցության անդամներին
Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյան գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը և կառուցվածքը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշել է, որ այցի գլխավոր նպատակը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների միջև կապեր հաստատելը, բնակիչների խնդիրների ծանոթանալն ու օրենսդիր-գործադիր մարմինների հետ համագործակցության ուղիներ փնտրելն է:
Հանդիպմանը քննարկվել են տնտեսության զարգացմանը, հողերի մշակման գործընթացին, Արցախում վերաբնակեցման ծրագրերին, բուհերի օպտիմալացմանը, հայկական երկու հանրապետությունների երիտասարդների փխինտեգրմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
7632 դիտում
12:02 30-05-2018
Մեկնարկեց Երևանի ավագանու նիստը. Տարոն Մարգարյանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին. ՈՒՂԻՂ
2528 դիտում
12:48 16-08-2022
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
Այս բաժնից
451 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան
430 դիտում
22:24 15-04-2024
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
469 դիտում
21:59 15-04-2024
Սինգապուրի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին