211652_close_icon
views-count9906 դիտում article-date 13:02 17-05-2019

Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար ռեկորդային ցուցանիշին. Գագիկ Սուրենյան

Երևանում մայիսի 17-ին օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարել ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: «Այսօր օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր