211652_close_icon
views-count1813 դիտում article-date 09:50 17-05-2019

Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Արաբկիրի հարկայինի պետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք գրել էինք, որ ՊԵԿ Արաբկիրի հարկայինի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ով երգչուհի Լանա Խաչատրյանի ամուսինն է և Լևոն Քոչարյանի ու Սիրուշոյի սանիկը, «գործուղվել» է «Նաիրի Ինշուրանս»՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Մարտիրոսյանի փոխարեն Արաբկիրի հարկայինի պետ է նշանակվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Հրայր Կարապետյանը, ով մինչ այդ Էրեբունու հարկայինի պետն էր։ Ուշագրավն այն է, որ ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի կողմից ինչ-որ դեստրուկտիվ քայլերի, 270 միլիոն դոլարի և այլնի մասին, սակայն դրան զուգահեռ զարմանալիորեն Կարապետյանի բարեկամները ՊԵԿ-ում առաջխաղացում են արձանագրում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր