211652_close_icon
views-count6521 դիտում article-date 22:46 16-05-2019

Բաքուն հրաժարվել է վիզա տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին

Ադրբեջանը հրաժարվել է վիզա տրամադրել «Արսենալի» երկրպագու հանդիսացող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնք նաև հայաստանյան քաղաքացիություն ունեն, հայտնում է [url=https://rusarminfo.ru/2019/05/16/baku-otkazal-v-vize-britanskim-armyanam-fanatam-arsenala/?fbclid=IwAR1fHx1-8j7kjnCmg1GWpGNmprt_aczBVFPv_co9vqfwVJpQq7AxtcgIW1E]Rusarminfo[/url]-ն: Լոնդոնյան ակումբի՝ հայկական ծագումով երկրպագուները պատրաստվում էին այցելել մայիսի 29-ին Բաքվի Օլիմպիական ստադիոնում կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ «Չելսիի» հետ: Ինչպես հայտնում է բրիտանական The Times պարբերականը, ակումբը դիմել է իր երկրի արտգործնախարարությանը և փորձում է պարզել, թե արդյոք կա հնարավորություն՝ ստիպել Ադրբեջանին բացառություն անել բրիտանահայ երկրպագուներին:

Նմանատիպ նյութեր