211652_close_icon
views-count3357 դիտում article-date 22:13 16-05-2019

«Արսենալը» քննադատել է ՈւԵՖԱ-ին՝ ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Լոնդոնի «Արսենալում» գոհ չեն, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է Բաքվում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/16/Arsenal/979421]Armsport.am[/url]-ը: ««Արսենալում» բոլորս ուրախ ենք, որ դուրս ենք եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, և անհամբերությամբ ենք սպասում մայիսի 29-ին «Չելսիի» հետ կայանալիք խաղին: Այդուհանդերձ, մենք չափազանց հիասթափված ենք, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն «Արսենալին» առավելագույնը 6 հազար տոմս կտա ավելի քան 60 հազար մարդ տեղավորող մարզադաշտում: Ժամանակը ցույց կտա` արդյոք կկարողանա՞ն այդ 6 հազար երկրպագուները ներկա գտնվել խաղին` հաշվի առնելով այն փաստը, թե որքան դժվար կլինի այդ ուղևորությունը: Մեր 45 հազար երկրպագու աբոնեմենտ ունի, և այդքան մեծ թվով երկրպագուների` խաղին ներկա չլինելը միայն այն պատճառով, որ ՈւԵՖԱ-ն եզրափակչի անցկացման համար ընտրել է տրանսպորտային սահմանափակումներ ունեցող այդպիսի երկիր, պարզապես ճիշտ չէ: Իրականությունն այն է, որ այն թիմը, որը կհասնի եզրափակիչ, չի կարողանա բավարարել երկրպագուների պահանջները: Մենք բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել մեր երկրպագուներից ու կիսում ենք նրանց կարծիքը: Մեր երկրպագուների անունից` կցանկանայինք հասկանալ, թե ինչ չափորոշիչներով են որոշվում եզրափակիչների անցկացման վայրերը,քանի որ սա անթույլատրելի է և չպետք է կրկնվի:Ուրախ կլինենք մասնակցել այս թեմայով ցանկացած քննարկման, որպեսզի խուսափենք նման իրավիճակների կրկնությունից»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր