211652_close_icon
views-count1977 դիտում article-date 21:59 16-05-2019

Արմեն Գրիգորյան. Ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները լավագույնս ներկայացնեն Հայաստանը

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց սուսերամրատի Հայաստանի առաջնությունը: «Հայաստանի առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը: Տարվա սկզբից աշխատանքներ են տարվում մայիսին Բուլղարիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Դրան կհաջորդեն հունիսին Գերմանիայում անցկացվելիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունը և աշխարհի առաջնությունը սեպտեմբերին: Մեր լավագույն մարզիկներ Էմմա Պողոսովան և Մայքլ Հովհաննիսյանը կմասնակցեն հավաքների: Էմման կմարզվի Ռումինիայի հավաքականի հետ, իսկ Մայքլը՝ Ռուսաստանի, որպեսզի նախապատրաստվեն առաջիկա Եվրոպայի առաջնությանը: Ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները լավագույնս ներկայացնեն Հայաստանը»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր