211652_close_icon
views-count2151 դիտում article-date 20:44 16-05-2019

Ժոզե Մոուրինյո. Գվարդիոլայի համեմատ ես կարող էի ավելի շատ տիտղոս ունենալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է վերաբերվում նվաճած տիտղոսներին: Այն, որ Գվարդիոլան 26-րդ տիտղոսը նվաճեց և շրջանցեց ինձ, այնքան էլ չի գրգռում: Ես «Պորտուի» և «Ինտերի» հետ նվաճել եմ Չեմպիոնների լիգան: Եթե ես մնայի հաջորդ մրցաշրջանում այդ ակումբների հետ, ապա կխաղայի Եվրոպայի Սուպերգավաթում, աշխարհի ակումբային առաջնությունում և Պորտուգալիայի ու Իտալիայի սուպերգավաթներում: Ես կարող էի 31 տիտղոս նվաճել: Միգուցե, ես այնքան էլ կենտրոնացած չեմ վիճակագրության վրա», ասել է պորտուգալացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր