211652_close_icon
views-count16776 դիտում article-date 20:34 16-05-2019

Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում Opel-ի վարորդի կասկադյորական վթարից. պարզվել է վարորդի և վիրավորների ինքնությունը. ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 15-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Պապիրյանը, ինչի հետևանքով նա և նրա ուղևորուհի, Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 35-ամյա Մերի Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 26-ամյա Անի Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ը շահագործվել է որպես տաքսի և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է նաև փորձաքննություն՝ պարզելու համար վարորդի սթափության աստիճանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/15/1124901/?fbclid=IwAR2hE5AoMX7HWs2NFRSfcatEwpmPkeRqcoKmXQqAAC4YKTxvI8SrDK2winw]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այիսի 15-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան ալյումինե ցանկապատին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ընկուզենու ծառին և հայտնվել այգում: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել տան բնակիչները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 3 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները, ովքեր ժամանել էին մի քանի բրիգադով: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր վիրավորներին մոտեցրել են նաև շտապօգնության ավտոմեքենաներին: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր