1832 դիտում
18:00 16-05-2019
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենի հետ
Մայիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանի (Afshan Khan) հետ։
Զրույցի ընթացքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ այս տարի բոլորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի գործունեության 25-ամյակը։
Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ շեշտադրելով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերը։
Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս շարունակելու Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը։
Աֆշան Խանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության առաջնահերթությունները և նշեց, որ այս տարի լրանում է նաև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի 30-ամյակը։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցության հեռանկարները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1237 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
739 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
691 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին