211652_close_icon
views-count2673 դիտում article-date 23:27 16-05-2019

Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը

Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը, որտեղ տեղի կունենան հետևյալ միջոցառումները. 11:00-24:00 - Մշտական ցուցադրություն, 18:00 - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Կաթողիկոսական նվերների հավաքածուից մեկ նկարի ցուցադրություն՝ Ռուդոլֆ Խաչատրյան, «ԿՈՄԻՏԱՍ», 1988 թ. (Ստեղծագործությունը կներկայացնի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանը), 19:00 - Հանրային հեռուստաընկերության ֆոնդից «Գարուն ա, ձուն ա արել» և «Անլռելի զանգակատուն» ֆիլմերի (1969 թ.) դիտում, 20:30 - Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հավաքածուից նորաստեղծ երկու պատկերի շնորհանդես. Տիգրան Բարխանաջյան («Կոմիտաս», 2018 թ.), Միքայել Հարությունյան («Վարդապետը», 2016 թ.), 21:30 - Համերգ. Կոմիտասյան մեղեդիներ:

Նմանատիպ նյութեր