211652_close_icon
views-count5199 դիտում article-date 17:23 16-05-2019

Գյումրիում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումները եզրափակել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի հոբելյանական համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրիում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումները եզրափակեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի հոբելյանական համերգը: Համերգը մեկնարկեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի՝ ՀՀ և ԵՊՀ օրհներգերի կատարմամբ: Այնուհետև ներկայացվեց ԵՊՀ հիմնադրման պատմությունը, որից հետո հաղորդավարները ողջունեցին ներկաներին և շնորհավորեցին տոնական օրվա առթիվ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված երիտասարդական երգի մրցույթում երրորդ հորիզոնականին արժանացած Գայանե Թադևոսյանի հեղինակային ստեղծագործությունը: Դրան հաջորդեց «Հոյ նազան» կատարումը: ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հանդիսատեսին ներկայացրեց «Կյանք ու կռիվ» կատարումը՝ այսկերպ հիշատակելով հայրենիքի համար կյանքը զոհած առաջամարտիկներին: Հայրենադարձության, հայրենիքի վերաշինության կոչ հնչեցրին «Հայաստան ջան» երգով Մանան Ասիկյանը և «Արև» երգով Անի Քոչարյանը: Հաղորդավարները հիշատակեցին ԵՊՀ-ում ուսանած անվանի հայերին, որից հետո երգչախումբը կատարեց Գյումրիի հող ու ջրից ծնունդ առած Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից: ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը բեմ բարձրացավ Սայաթ-Նովայի երաժշտության ուղեկցությամբ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհիները կատարեցին Լիլիթ Տեր-Վարդանյանի հեղինակային «Երազիդ ետևից» երգը: Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության հիման վրա գրված երգով ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբն ավարտեց համերգային ծրագիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր