211652_close_icon
views-count2659 դիտում article-date 16:57 16-05-2019

Ամուլսարում հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները քննչական կոմիտեին կտրամադրվեն ամսվա վերջին

Մայիսի վերջին, ըստ նախնական պայմանավորվածության, քննչական կոմիտեին կտրամադրվեն «Էլարդ» ընկերության կողմից Ամուլսարի ներդրումային ծրագրի հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները: «[url=https://armenpress.am/arm/news/975034.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի: «Ըստ այդ հետազոտության արդյունքների, քրեական գործը իր հանգուցալուծումը կստանա կամ կշարունակվի, կառավարությունը իր համապատասխան դիրքորոշումը կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին», - ասաց նա` հավելելով, որ եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ կլինեն խնդիրներ, որոնք վերահսկելի են, »Լիդիան» ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը: Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ հիդրոերկրաբանական հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է:

Նմանատիպ նյութեր