211652_close_icon
views-count1718 դիտում article-date 14:14 16-05-2019

«Բարսելոնան» Գրիզմանին տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել

Հայտնի են դարձել պայմանագրի մանրամասները, որոնք «Բարսելոնան» առաջարկել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Կատալոնական ակումբը 28-ամյա ֆրանսիացուն 5-ամյա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 17 մլն եվրո աշխատավարձով: «Ատլետիկոյում» Գրիզմանը վաստակում էր տարեկան 21 մլն եվրո: Եթե նա տեղափոխվի «Բարսելոնա», ապա աշխատավարձը կիջնի 4 միլիոնով: Սակայն կատալոնական ակումբում Գրիզմանը գովազդային գործարքներից ավելի շատ կվաստակի: Հուլիսի 1-ից Գրիզմանի և «Ատլետիկոյի» միջև պայմանագրով հրաժարագինը 200 մլն եվրոյից կնվազի մինչև 120 մլն եվրո: Դրանից 20%-ը՝ 24 մլն եվրո, «Ատլետիկոն» կվճարի «Ռեալ Սոսյեդադին»՝ ֆրանսիացու նախկին ակումբին: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Գրիզմանը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մադրիդյան ակումբը, որտեղ հանդես էր գալիս 2014 թվականից:

Նմանատիպ նյութեր