3087 դիտում
13:22 16-05-2019
Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանիքները չեն զրկվի նպաստից
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:
Նախարարը նշեց, որ նախագիծը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, այդպիսով՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները լրացնել նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և սահմանել դրա կիրառման առանձնահատկությունները։
Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:
Նախագիծը ընդունվելուց հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Այս առումով որոշակի խոչընդոտներ վերացվում են, որ մարդիկ ցանկանան և շահագրգռված լինեն աշխատանքով ապահոված լինելով՝ չզրկվել նպաստից, այսինքն՝ ֆորմալիզացնեն իրենց աշխատանքը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
10:28 23-04-2021
Սեզոնային աշխատանք «սփոյլերների» համար․ «Առավոտ»
1190 դիտում
21:00 16-11-2022
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը