211652_close_icon
views-count1935 դիտում article-date 23:28 15-05-2019

«Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

Մայիսի 13-ին «Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահում Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ հայ դասական կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների համերգ: Համերգի ընթացքում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի և Հայկ Բոյաջյանի գործերը կատարեց հայ երիտասարդ դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը: «Եվրոպական երաժշտություն» համերգաշարի կազմակերպիչները նշեցին, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, և այդ գործում ապավինում են եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը: Համերգն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը:

Նմանատիպ նյութեր