211652_close_icon
views-count5364 դիտում article-date 22:32 15-05-2019

Հայ տատիկի լուսանկարը լավագույններից մեկն է ճանաչվել միջազգային լուսանկարչական մրցույթում. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/05/15/photo/2999563]Tert.am-[/url]ը գրում է. ՌԴ Ռյազան քաղաքում անցկացվող Հնագույն քաղաքների միջազգային համաժողովի կազմակերպիչները լուսանկարչական մրցույթի արդյունքներով ընտրել են լավագույն լուսանկարները, որոնք արվել են համաժողովի մասնակից քաղաքներում: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը, որի հեղինակն է լուսանկարիչ Արմեն Ենգոյանը: «Հնագույն քաղաքների լուսանկարչական համաժողովը» կայացել է Հնագույն քաղաքների համաժողովի և փառատոնի աջակցությամբ, որը Ռյազանում անցկացվելու է օգոստոսի 14-18-ը: Եզակի հեղինակային լուսանկարներում ներկայացվել են ԱՊՀ 26 քաղաք և ՌԴ 40 քաղաք:

Նմանատիպ նյութեր