Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի 16-22-ը կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կունենա 19 ներկայացուցիչ:
Մարզական սամբոյի մրցաշարում մեդալների համար կպայքարեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Ռոբերտ Գաբրելյանը (74 կգ), Վահագն Չալյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ) և Արման Ավանեսյանը (100կգ):Մարտական սամբոյի մրցաշարում հանդես կգան Ջոն Բալայանը (52 կգ), Պողոս Բադալյանը (57 կգ), Արման Նիազյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Դավիթ Պետրոսյանը (82 կգ) և Ավետիք Պողոսյանը (90 կգ): Կանանց պայքարում հանդես կգան Ասյա Լալազարյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Լիլիթ Պողոսյանը (60 կգ) և Գայանե Պետիկյանը (64 կգ):
Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել մայիսի 15-ին: Իսպանիա են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և Վովիկ Խոջայանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԵԱ. Սամբոյի Հայաստանի հավաքականի կազմը
2019.05.15 20:10


