211652_close_icon
views-count2275 դիտում article-date 15:35 15-05-2019

Առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ

Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: Ավելի վաղ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: «Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են»,-նշված էր ԿԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչությունից տեղեկացնում են, որ եթե հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չի եկել, ապա անհանգստանալ պետք չէ, քանի որ , երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստացվի: Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առցանց համակարգի պիլոտային ծրագիրը:

Նմանատիպ նյութեր