25649 դիտում
10:49 15-05-2019
Կարմիր գծերի համար տուրքը ուշացումով վճարելու դեպքում տուգանքը 5000-ից կդառնա 3000 դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու որոշմամբ՝ կայանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կնվազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ:
Նշենք, որ Երևանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6467 դիտում
13:16 05-03-2018
3000-ից 5000 դրամ տուգանք փողոցը չթույլատրված տեղով հատելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1495 դիտում
13:55 02-09-2020
Անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելու կամ ինքնակամ զավթելու դեպքում տուգանքը 100-200 հազար դրամ է
Այս բաժնից
862 դիտում
09:00 12-11-2024
Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ»
1633 դիտում
08:46 12-11-2024
Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»
1282 դիտում
08:24 12-11-2024
«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»