211652_close_icon
views-count667 դիտում article-date 22:38 14-05-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Իր գնահատանքը հայտնելով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներում մարդասիրական օրհնյալ գործունեություն ծավալելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը: Այս առիթով Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանը հանձնեց նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը: Վերջում Հայոց Հայրապետը Կարմիր խաչի ներկայացուցիչներին մաղթեց արդյունավոր առաքելություն Հայաստանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր