211652_close_icon
views-count12689 դիտում article-date 20:01 14-05-2019

Մոսկվայում «գոնկա» կպնելիս մահացու վրաերթի են ենթարկել օլիմպիական չեմպիոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում վրաերթի է ենթարկվել և մահացել չմշկավազքի օլիմպիակական չեմպիոն Կլարա Գուսևան: 83-ամյա մարզուհին չեմպիոն էր դարձել 1960 թվականի Խաղերում՝ ամերիկյան Սքվո-Վելիում: «Երեկոյան Գուսևան տուն վերադառնալիս է եղել, Վերնադսկու պողոտան անցումով հատելիս նրան հարվածել է մեքենան: Նախոր լուսակրի տակ երկու մոտոցիկլիստ և մեքենա են կանգնած եղել, որոնք սկսել են մրցել արագության վրա: Մոտոցիկլիստները առաջ են անցել մեքենայից, նկատել Գուսևային և կարողացել շրջանցել նրան, իսկ ահա մեքենան չի հասցրել», հայտնել է Ռուսաստանի չմշկավազքի միության ներկայացուցիչը: Վրաերթ կատարած վարորդը փախուստի չի դիմել և շտապօգնություն է կանչել: Հանրահայտ մարզուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր