211652_close_icon
views-count3045 դիտում article-date 22:25 14-05-2019

Բժշկական համալսարանում «Հերացի» ավագ դպրոցի նախաձեռությամբ անցկացվել է «Գենետիկայի նվաճումները» պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր «Հերացի» ավագ դպրոցի նախաձեռությամբ անցկացվեց «Գենետիկայի նվաճումները» պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը։ Երևանի 6 տարբեր դպրոցներիաշակերտները(«Այբ»դպրոց, Ա. Երզնկյանիանվանթիվ 118 ավագդպրոց, Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոց, ԵՊԲՀ «Հերացի»ավագդպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Ա. Շիրակացու ճեմարան) իրենց զեկույցներում անդրադարձան գենետիկայի ժամանակակից նվաճումներին, կիրառման ոլորտներին՝ ընդգծելով գենետիկայի կիրառման հնարավորությունները բժշկության մեջ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով աշակերտներին՝ բարձր գնահատեց ուսուցիչների կատարածաշխատանքը: «Հեռահաղորդակցման գործիքները հաշվի առնելով՝ դուք ունեք աննախադեպ հնարավորություններ: Այն թույլ է տալիս երիտասարդ տաիքում պրպտուն միտքն ու հավակնություններն այնպես ամփոփել, որ կարճ ժամանակում մեծ համբավ բերեք ոչ միայն ձեր դպրոցին, այլև հայրենիքին»,- նշեց ռեկտորը՝ իր համոզմունքը հայտնելով, որ հենց այս սերունդն է կարողանալու հաղթահարել քաղցկեղը, ինչպես նաև շրջադարձային փոփոխություններ բերելու կենսաբանության մեջ՝ զարգացնելով տրանսպլանտալոգիան: «Գենետիկայի նվաճումները» պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը նպատակ ունի նպաստել աշակերտների ուսումնահետազոտական, ստեղծագործական, վերլուծական մտքի ձևավորմանը, սերմանել հետաքրքրություն գիտության նկատմամբ, այդ թվում աջակցել աշակերտների նախաձեռնողական հմտությունների զարգացմանը: Նշենք, որ մինչ կոնֆերանսի մեկնարկը «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ԵՊԲՀ նախասրահում,տարբեր տաղավարներում կոնֆերանսի հյուրերին ներկայացրին քիմիական հետաքրքրաշարժ փորձեր, ինչպես նաև իրենց կատարած հետազոտությունները՝ ցուցադրելով ստացած գիտելիքներն ու հմտությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր