1643 դիտում
17:40 14-05-2019
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Էիզաբեթ գիմնազիայի և Երևանի պետական հումանիտար քոլեջի շուրջ 20 աշակերտների
Մայիսի 13-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքում գտնվող Էլիզաբեթ գիմնազիայի և Երևանի պետական հումանիտար քոլեջի շուրջ 20 աշակերտների և հայկական և գերմանական կողմերից ծրագրի համակարգողներին: Աշակերտները Գերմանիա էին ժամանել Էլիզաբեթ գիմնազիայի հետ աշակերտական փոխանակման ծրագրի շրջանակներում:
Ողջունելով հյուրերին՝ դեսպանը կարևորեց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի միջև հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը և ընդգծեց, որ փոխգործակցության հետագա ակտիվացման համար առկա է մեծ ներուժ, որն անհրաժեշտ է իրացնել տարբեր ծրագրերի միջոցով:
Շնորհակալություն հայտնելով փոխանակման ծրագրի իրականացման հարցում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ունեցած ներդրման համար՝ հյուրերը ներկայացրին երկշաբաթյա այցի շրջանակներում նախատեսվող ծրագրի մանրամասներ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց, որ փոխանակման ծրագիրը, որի առաջին փուլը տեղի էր ունեցել նախորդ տարի, արդեն կրում է շարունակական բնույթ: Զրուցակիցները մանրակրկիտ քննարկեցին երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1797 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Այս բաժնից
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
361 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր