211652_close_icon
views-count1890 դիտում article-date 14:54 14-05-2019

Սանտի Դենիա. Հայաստան անունը ֆուտբոլային աշխարհում օրեցօր ավելի շատ է հնչում

ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է Մ-19 Եվրո-2019-ի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցների շարքը: Երևանյան առաջնությանը ամենատիտղոսակիր հավաքականին՝ Իսպանիայի Մ-19 ընտրանուն նախապատրաստող Սանտի Դենիան պատանիներին մարզելու հարուստ փորձունի։ Մարզել է նաև Մ-17 հավաքականը։ Որպես ֆուտբոլիստ հայրենիքում նվաճել է չեմպիոնի կոչումն ու գավաթը։ Նրա ֆուտբոլային կրթությունն անմիջական կապ ունի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անվան հետ։ [b]-Իսպանիայի հավաքականը միևնույն ընտրական խմբում ընդգրկվել էր Հոլանդիայի ընտրանու հետ, որը նույնպես բավական ուժեղ է։ Ո՞րն էր եզրափակիչ դուրս գալու գրավականը։ [/b] -Մի քանի տարի Իսպանիան, ցավոք, չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը, բայց միշտ ձգտել է լավ արդյունքներ ունենալ ։ Այսպիսով, չեմ կարծում, թե շատ ենք տարբերվում մյուս թիմերից։ Մեր ֆուտբոլիստներն օժտված են նաև մարդկային լավ հատկանիշներով։ Գիտենք՝ բոլոր թիմերն էլ լավ են խաղում և ցանկանում են նվաճել չեմպիոնի կոչումը։ Պետք է թիմը մրցունակ դարձնենք, որ մշտապես ձգտի մնալ ամենաբարձր մակարդակում։ Այդ նպատակով խրախուսում ենք ոչ միայն սպորտային, այլև մարդկային հատկանիշները։ [b]-Իսպանիայի՝ տարիքային խմբերի հավաքականները պարբերաբար ֆավորիտ են համարվել։ Իսպանիայի ընտրանիներն ընդհանուր խաղաոճ ունեն։ Լրացուցիչ ինչպիսի՞ առանձնահատկություն ունի Ձեր գլխավորած հավաքականը։ [/b] -Ճիշտ է՝ երկար տարիներ հաստատուն խաղաոճ ունենք։ Ոճային խաղը սահմանում ու ներդնում ենք տարիքային տարբեր խմբերում։ Ուժեղ ենք գնդակ ստանալիս ճիշտ «բացվելու» ժամանակ, փորձում ենք նախաձեռնող ֆուտբոլ խաղալ և միավորել խաղի բոլոր բաղադրիչները։ Չեմպիոնի կոչմանը միտվել կարելի է միայն լավ պաշտպանվելու, հարձակվելու և լավ ու արագ անցումների դեպքում, ստանդարտ դիրքերի լավ ու բազմազան խաղարկումների պարագայում։ Այս ամենը մեզ հաջողվում է, որովհետև մեծ նշանակություն ենք տալիս մարդկային գործոնին, թիմով ընտանիք դառնալուն։ [b]-Ո՞ր թիմերին եք ֆավորիտ համարում երևանյան առաջնությունում։ [/b] -Հատկապես Մ-19 տարիքային խմբի մրցաշարում, որին 8 թիմ է մասնակցում, բոլորն էլ հաղթելու հնարավորություն ունեն։ Ուզում եմ ընդգծել՝ խաղերի ելքը վճռվելու է դետալների միջոցով։ [b]-Խինես Մելենդեսը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Ի՞նչ կպատմեք համատեղ հուշերից։ Եթե Հայաստանն ու Իսպանիան միևնույն խմբում հայտնվեն, այս հանգամանքը կարո՞ղ է օգնել Հայաստանի ընտրանուն։ [/b] -Ինձ համար հաճելի է խոսել Խինեսի մասին, որի դերն իմ կյանքում շատ կարևոր է։ Նրան ճանաչում եմ այն ժամանակից, երբ «Ալբասետեում» իմ ուսուցիչն էր։ Հետո գնացի խաղալու «Ալբասետեի» ակադեմիայում, որտեղ մարզիչը և կառուցվածքի համակարգողը Խինեսն էր։Նա ինձ սովորեցրեց ֆուտբոլ խաղալ, բայց նաև նրանից սերտեցի կյանքի արժեքները։ Հետո մեր ճանապարհները խաչվեցին Իսպանիայի ֆեդերացիայում։ Այստեղ 8 տարի միասին անցկացրինք, դա նոր հնարավորություն էր նրանից սովորելու համար։ Խինեսը կարող է օգնել Հայաստանի ընտրանուն Իսպանիայի դեմ հնարավոր խաղից առաջ։ Անկասկած, այն մարդկանցից է, որ մեզ լավագույն կերպով է ճանաչում։ Իսպանիայի՝ տարիքային խմբերի հավաքականների կրթության ակունքներում է Խինեսը. մեր մասին նրա իմացությունը շատ կարևոր է Հայաստան-Իսպանիա հնարավոր հանդիպման համար։ [b]- Ի՞նչ կպատմեք Հայաստանի մասին։ Երևան այցելությունից ի՞նչ սպասելիքներ ունեք։ [/b] - Հայաստան անունը ֆուտբոլային աշխարհում օրեցօր ավելի շատ է հնչում։ Պատճառը ոչ միայն արտերկրի լիգաներում Հենրիխ Մխիթարյանի ու մյուսների հաջող խաղն է։ Հայկական ֆուտբոլը զարգանալու է նաև ֆուտբոլային կրթությանը պատշաճ ուշադրություն դարձնելու շնորհիվ։ Երկիրը, որտեղ ջանքեր են գործադրում պատանեկան ֆուտբոլի համար, արդյունք է ունենում։ Հայաստան այցելելու առիթ դեռ չեմ ունեցել, բայց հիմա սպասումով եմ լցված, ամռանը կհանդիպենք։

Նմանատիպ նյութեր