211652_close_icon
views-count10499 դիտում article-date 14:13 14-05-2019

Ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, «Yandex» տաքսի չեմ վարել, գազալցակայանում ՀԴՄ չեմ պահանջել. Արագածոտնի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո, հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը: Ներկայացնում են, որ Արագածոտնի մարզպետն է դա արել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, թե ինքը տարիներ առաջ ակցիայի ժամանակ ՌԴ դրոշը գետնին է գցել ու տրորել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/13/Davit-Gevorgyan/2997928?fbclid=IwAR227De0NNZxHl1jYAWEQ-Ce_rKf1u_34Ha2ziOup5AHYJk4zetT3IM8b_8]tert.am[/url]-ը։ Մարզպետն ասաց, որ այդ միջադեպին անդրադարձել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այսօր հենց Մարուքյանն է հակառուսական տրամադրություններ հարուցում: Նա նաև հերքել է իր անվան հետ կապվող այլ տեղեկություններ. «Ես երբևիցե «Yandex» տաքսի չեմ վարել, բայց եթե երբևիցե տաքսի վարած լինեի, ազնվորեն կխոսեի այդ մասին, որովհետև դա քրեական տարրերի սպասարկել չի, ձայն փախցնել չէ, ես դրա մասին հպարտությամբ կնշեի»: Մարզպետը հերքեց նաև լուրերը, թե ինքը գազալցակայան է մտել, այնտեղ ՀԴՄ պահանջել և դա չստանալով՝ իր ձեռքերին ազատություն տվել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/13/Davit-Gevorgyan/2997928?fbclid=IwAR227De0NNZxHl1jYAWEQ-Ce_rKf1u_34Ha2ziOup5AHYJk4zetT3IM8b_8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր