211652_close_icon
views-count5305 դիտում article-date 14:07 14-05-2019

Լարված իրավիճակ դատարանի բակում. Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը շարունակվում է. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական պատնեշով բաժանվել են միմյանցից՝ փողոցի մի կողմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, իսկ մյուս կողմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, հայտնում է [url=https://news.am/arm/news/512526.html?fbclid=IwAR0ip3cYQSJ9KDR6pIIMaySUx8SyYOCXfGRaGNQcA-BKdJWATv5bd4IDCPM]News.am[/url]-ը։ Իշխանության աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», իսկ Քոչարյանի աջակիցները՝ «Ազատություն, նախագահին»։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ իրենց նպատակն է հակակշիռ լինել Քոչարյանի աջակիցներին, որ ցույց տան, որ Քոչարյանին դատարանի դահլիճում ծափ չտվողներն ավելի շատ են, ապա պնդեց, որ Քոչարյանի աջակիցները իրենց ակցիաներն իրականացնում են որոշակի ֆինանսական միջոցների դիմաց։ Քոչարյանի աձակիցներից Անի Կարապետյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց, որ գումարի դիմաց են ակցիա իրականացնում, ապա հավելեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված իշխանության աջակիցները «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման սադրիչներն են եւ նրա համար ճանապարհ փակողները»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/512526.html?fbclid=IwAR0ip3cYQSJ9KDR6pIIMaySUx8SyYOCXfGRaGNQcA-BKdJWATv5bd4IDCPM]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր