211652_close_icon
views-count1684 դիտում article-date 16:36 14-05-2019

Որևէ կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել. Գագիկ Սուրենյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ որևէ կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել: Այս մասին Սուրենյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահոված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»,- գրել է Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր