211652_close_icon
views-count1154 դիտում article-date 13:51 14-05-2019

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին: Նախարարը ելույթ կունենա երկրորդ նիստի ընթացքում»,- գրել է Նաղդալյանը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում է: Մայիսի 13-ին Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: Մնացականյանը կմասնակցի նաև «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:

Նմանատիպ նյութեր