211652_close_icon
views-count2842 դիտում article-date 13:40 14-05-2019

Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված` նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդությունը: «[url=https://armenpress.am/arm/news/974700.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը մայիսի 14-ին հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը: «Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժել»,- ասաց Գրիգորյանը: Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/974700.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր