3792 դիտում
10:33 14-05-2019
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճատև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում մասնակցել են Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետը:
«Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է նա:
Անդրադառնալով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առայժմ հստակ պլաններ չկան:
«Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանն առանց Ղարաբաղի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
16:04 14-12-2021
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ
2128 դիտում
21:39 22-05-2022
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
1372 դիտում
19:52 14-05-2023
Բրյուսելում քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը