211652_close_icon
views-count155520 դիտում article-date 23:10 13-05-2019

Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. «Որբերը» սերիալի դերասանը Toyota Celica-ով մխրճվել է ЗИЛ-ի կցորդիչի տակ. Նրան առաջինը օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները, ում հիվանդանոց է ուղեկցել ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Toyota Celica մակնիշի 35 QC 893 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, մխրճվել է ЗИЛ մակնիշի 34 DA 243 համարանիշի 02 Լ 051 համարանիշի կցորդիչի տակ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը ավտոլվացման կետի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի ուղեկցությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժն պետ Ջանիկ Մարությանի գլխավորչությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև քարշակ ավտոմեքենան և քաղաքացիները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ ավտոմեքենան կցորդիչի տակից դուրս բերելու համար: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota Celica-ի վարորդը հանրությանն հայտնի «Որբերը» սերիալի դերասաններից Նարեկ Պալեզյանն է: [b]Դերասան Նարեկ Պալեզյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0951955001557780242576361.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր