211652_close_icon
views-count1377 դիտում article-date 20:18 13-05-2019

Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մեկնեց Բուլղարիայի Հանրապետություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը կմասնակցեն Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը: Այս զորավարժությանը կմասնակցեն նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (նահանգ՝ Թենես), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը նախորդ տարի անվանական հրավիրված լինելով Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացվող ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին, ձեռք էր բերել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածություններից էր նաև ՀՀ ՊՆ ռազամական ոստիկանության խաղաղապահ դասակի մասնակցությունը «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը: [b]ՀՀ ՊՆ ՌԱԶԱՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր