Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Կիլիկիայի թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահագն Աթաբեկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության հեռանկարները։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հատկապես հայապահպան և պետականաշեն ծրագրերում առավելագույն մասնակցության նպատակով, հատկապես դեպի Հայաստան սփյուռքահայ շարժման խթանման տեսանկյունից ամուր կապեր հաստատելու վերաբերյալ։
Վեհափառ Հայրապետը ցանկություն է հայտնել առաջիկա առիթին այցելել Տավուշ։
Տավուշի մարզպետը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են համագործակցության հարցեր
2019.05.13 19:15


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+