1197 դիտում
15:59 13-05-2019
Դեսպան Հովակիմյանը Պրահայում մասնակցեկ է Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված հանդիպում-քննարկմանը
Մայիսի 9-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Թավշյա հեղափոխության մեկ տարվան նվիրված հանդիպում-քննարկմանը, որտեղ Հայաստանի փորձը ներկայացնում էին Ալիք մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը և Գյումրիի համայնքի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Հանդիպմանը ակտիվ քննարկումներ ծավալվեցին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության էության և ընթացքի, ինչպես նաև երկրում ներկայումս ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ՝ առանձնահատուկ դիտարկելով հեղափոխության ընթացքում ժողովրդի կոլեկտիվ պատասխանատվության զարգացմանն ու անցումային արդարադատությանն առնչվող հարցերը։ Մասնակիցներն անդրադարձան քաղաքացիական հասարակության գործունեության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների կարևորությանը, խոսեցին մեդիայի ազատության ու հասարակության մեդիագրագիտության բարձրացման կարևորության և այս ուղղությամբ պետական մակարդակով տարվող աշխատանքի մասին։ Արձանագրվեց հեղափոխության ընթացքում ու հետհեղափոխական բարեփոխումներում կանանց ակտիվ ներգրավվածությունը։
Մայիսի 8-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում անցկացվել էր Հայաստանից ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ նյութեր
3061 դիտում
23:40 30-05-2019
Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել ՄԱԿ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2220 դիտում
19:30 18-07-2019
Վարշավայում տեղի է ունեցել Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1231 դիտում
13:56 25-06-2019
Զոհրաբ Մնացականյանը Ժնևում մասնակցել է Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
856 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
700 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը