1322 դիտում
15:07 13-05-2019
ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու օրակարգ չունի. Ի. Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու օրակարգ չունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է և ունի իր քաղաքական օրակարգը, որով շարժվում է: Որևէ այլ միավորման հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Մեր օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում»,-լրագրողի հարցին պատասխանեց Ի. Տոնոյանը:
Մեկ այլ դիտարկամնը, թե չի՞ բացառում, արդյոք, որ հետագայում կարող են միանալ Քոչարյանի աջակիցներին, , Տոնոյանը նշեց, որ սկզբունքորեն կանխատեսումներով չի զբաղվում, բայց կրկնեց, որ օրակարգում նման հարց չկա:
Նշենք, որ դաշինքը ստեղծվել է կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանին սատարելու նպատակով: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով:
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
09:43 01-04-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի, այլև Ռոբերտ Քոչարյանի հետ․ Իրավունք
Այս բաժնից
1126 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1171 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
895 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան