211652_close_icon
views-count59320 դիտում article-date 23:28 12-05-2019

Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» հայկական ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը. չեմպիոնները հաղթանակը նվիրեցին Մայիսյան Եռատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Մամիկոնյանց 52 հասցեում գտնվող սպորտ դահլիճում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին ակումբի 200-ից ավելի մարզիկներ՝ Երևանից և մարզերից։ Առաջնության ժամանակ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև տեղի ունեցան տպավորիչ մարտեր: Տարբեր տարիքային խմբերում պատվավոր հորիզոնական զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Պարգևատրման արարողության ժամանակ հաղթող մարզիկները հայտնեցին, որ իրենց հաղթանակը նվիրում են Մայիսյան Եռատոնին ու Շուշիի ազատագրմանը: Առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կմասնակցեն սեպտեմբերին Երևանում կայանալիք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի առաջնությանը: Առաջնությունը տեղի ունեցավ «Սեյկեն» ակումբի նախագահ և մարզիչ Գարուշ Սարիբեկյանի ջանքերով: Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի անդամ հանդիսացող՝ «Սենդո-րու կարատե դո ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբը ունի 2 մարզադպրոց՝ Երևան Մամիկոնյանց 52, և Աէրացիայի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցում: Ակումբի նախագահն է Սենսեյ Գարուշ Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ կարատեն արդեն օլիմպիական մարզաձև է, և դա վերաբերվում է այն ֆեդերացիաներին, որոնք Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի (WKF) անդամ են: Հայաստանում WKF-ի անդամ է միայն Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան և ազգային ֆեդերացիայի կազմում գտնվող ֆեդերացիաներն ու ակումբները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 368+
368+

Նմանատիպ նյութեր