211652_close_icon
views-count2932 դիտում article-date 22:16 12-05-2019

Ապրես Զոհրաբյան. Պատմությունը պետք է ներկայացվի քաղաքական համակրանքներից և հակակրանքներից վեր դիրքերից

Ապրես Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան [url=https://https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10218668147397309]էջում[/url] գրել է. «Ինչ Սերժը նախագահ դարձավ դրանից հետո ավանդույթ ձևավորվեց, որ Մայիսյան եռատոնի առիթով Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ասուլիս է տալիս ու հայտարարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիյից բեխաբար է եղել, նույնիսկ դեմ է եղել: Այս տարի այդ ցանկը երկարեց ու պարզվեց, որ Շուշիին դեմ է եղել նաև Աշոտ Մանուչարյանը (այն ժամանակ ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը) ու քանի դեռ դեմերի այդ ցանկը այնքան չի երկարել, որ ինձ էլ հասնի ու բանից պարզվի, որ ես էլ եմ որպես շարքային կամավորական իմ կամքին հակառակ մասնակցել Շուշվա գործողությանը փորձեմ պարզ և անաչառ վերլուծության ենթարկել այդ պատմական իրադարձությանը առնչվող մի քանի փաստերը: «Հարսանիք լեռներում» գործողությանը մասնակցել են հարյուրների հասնող կամավորականներ Հայաստանից, ինչպես նաև տեղի ինքնապաշտպանական զինուժը: Հայաստանցի կամավորականների տեղափոխումը Արցախ տեղի է ունեցել օդային տրանսպորտով: Շուշի քաղաքի ադրբեջանական դիրքերի վրա արձակված «Գրադի» արկերը՝ իրենց կայանքով, ինչպես նաև գործողության համար անհրաժեշտ այլ զինամթերք Հայաստանից նույնպես տեղափոխվել է օդային տրանսպորտով: Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ այս բոլոր չէր կարող տեղի ունեցած լիներ առանց այդ օրերի ՀՀ առաջին դեմքի և այլ պատասխանատուների համաձայնության և իմացության: Վախենամ, որ նման որակի պատմական էքսկուրսներով մի օր «պարզվի», որ Շուշին գրավել են երեքով՝ Կոմանդոսը, Սերժը և Ռոբերտը: Պատմությունը պետք է ներկայացվի քաղաքական համակրանքներից և հակակրանքներից վեր դիրքերից, քանի որ պատմության դասերը ուսուցանող են և ինչքան դրա մեջ փաստերի կեղծումը քիչ լինի, այդքան լավ ներկա և գալիք սերունդների համար»:

Նմանատիպ նյութեր