211652_close_icon
views-count26502 դիտում article-date 20:17 12-05-2019

Կասկադյորական վթար Արմավիրի մարզում. Mercedes-ը Առատաշեն գյուղում տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ՍQ 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Առատաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող առվակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Աշոտ Սահակյանի գլխավորությամբ: Ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանը և Գառնիկ Մելքոնյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարից կարճ ժամանակ անց օպերատիվորեն ժամանել է Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել՝ պատճառաբանելով, որ վթարի հետևանքով ինքը վնասվածքներ չի ստացել: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր