211652_close_icon
views-count9419 դիտում article-date 15:12 12-05-2019

Երևանից ՌԴ Օմսկ քաղաք ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլի երկրամասում. տուժածները ՀՀ քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանից Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաք ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլի երկրամասում՝ Միներալնիե Վոդի – Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրում, գրում է [url=https://rusarminfo.ru/2019/05/12/avtobus-iz-armenii-perevernulsya-na-stavropole-est-postradavshie/]rusarmninfo.ru[/url]-ն՝ Ստավրոպոլի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով: Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Նինի բնակավայրի մոտակայքում: Nissan Elgrand մակնիշի մինիվենի վթարի պատճառն անիվներից մեկի վնասվածքն է եղել: Մեքենայում 8 մարդ է եղել՝ ներառյալ վարորդը: Ուղևորներից 3-ը տուժել են: Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են, ովքեր փափուկ հյուսվածքի վնասվածքներով հոսպիտալացվել են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր