211652_close_icon
views-count33485 դիտում article-date 13:14 12-05-2019

Արտակարգ դեպք Երևանում. մինչ կժամանեին հրշեջները, Opel-ում առաջացած կրակը մարել են «Santas» ավտոպահեստամասերի խանութի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում ավտոմեքենա է այրվում և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը: Ինչպես դեպքի այրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, Opel մակնիշի 76 QQ 707 համարանիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհը մարել են Վաղարշյան փողոցում գործող «Santas» ավտոպահեստամասերի խանութի աշխատակիցները, իսկ վարորդին էլ տեղում օգնություն են ցուցաբերել «Նյու Յու» գեղեկության սրահի աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը: Պարզվում է նաև, թե ինչն է եղել հրդեհի պատճառը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր