211652_close_icon
views-count4882 դիտում article-date 12:51 12-05-2019

Սաակաշվիլին ԱՄՆ-ում բացել է վրացական օղու արտադրության գործարան. հումք կծառայի Կալիֆոռնիայի խաղողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է «Լազիկայի ճաճա» անվամբ ավանդական վրացական օղի արտադրող David’s Distillery գործարանը: Այդ մասին հաղորդել է [url=https://www.apsny.ge/2019/pol/1557512210.php]Georgia Online[/url]- ը: Ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին հրապարակել է գործարանի աշխատանքի մեկնարկի մասին պատմող տեսանյութ: Ամերիկյան շուկայում վրացական ճաճայի համար հումք կծառայի Կալիֆոռնիայի խաղողը: Գործարանն օրական կկարողանա արտադրել մի քանի տոննա օղի: Գործարանի բացման արարողության ժամանակ իր ելույթում Սաակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհարարական գերտերություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր