211652_close_icon
views-count8392 դիտում article-date 23:58 11-05-2019

Հրապարակվել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոյի մահվան և նրան փրկելու փորձերի տեսանյութը

Համացանցում հրապարակվել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոյի կյանքի վերջին վայրկյանները: Հիշեցնենք, որ մայիսի 9-ի երեկոյան մոտոցիկլետով երթևեկելիս Դորենկոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով նա կորցրել էր վերահսկողությունը ղեկի նկատմամբ և վրաերթի ենթարկվել: Հիվանդանոցում գիտակցության չգալով 59-ամյա լրագրողը մահացել է: Մահվան պատճառ է հանդիսացել սրտի նոպան: Սերգեյ Դորենկոն աշխատել է ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերություններում: Տարբեր տարիների քաղաքական-վերլուծական հաղորդումներ է հեղինակել Ռուսաստանի Առաջին ալիքում՝ ОРТ-ում, համագործակցել է НТВ-ի հետ: 2000 թվականին իր հեղինակային հաղորդման հերթական թողարկումից հետո, որը նվիրված էր «Կուրսկ» սուզանավի վթարին, Դորենկոն հեռացվել է ОРТ-ից․ լրագրողը այդ թողարկման ընթացքում կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի իշխանություններին՝ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջին տարիներին հայտնի լրագրողը «Գովորիտ Մոսկվա» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր