211652_close_icon
views-count1493 դիտում article-date 18:21 11-05-2019

Բակո Սահակյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք և մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի և թանգարանի հանդիսավոր բացմանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների և հանդես եկել ելույթով: Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին: «Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, և նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին և հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր», - ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր և՛ կոլխոզաշենցիների, և՛ ողջ Արցախի համար:

Նմանատիպ նյութեր